Դատախազությունը Գիորգի Շաքարաշվիլու ծանրացնող հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել հինգ անձի նկատմամբ
Դատախազությունը Գիորգի Շաքարաշվիլու ծանրացնող հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել հինգ անձի նկատմամբ

Վրաստանի գլխավոր դատախազությունը Գիորգի Շաքարաշվիլու ծանրացնող հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել հինգ անձի նկատմամբ:

Այս մասին հայտնի է դարձել դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին:

Դատախազության հայտարարությամբ, Գիորգի Շաքարաշվիլու գործի հետաքննության ընթացքում է իրականացվել է ավելի քան հազար գործընթացային գործողություն: Վկաների ցուցմունքները և քննչական տարբերակներն ստուգելու նպատակով անցկացվել են բազմաթիվ քննչական փորձարկումներ:

«Ցանկանում ենք հասարակությանը հիշեցնել, որ այն 5 անձանցից բացի, որոնց նկատմամբ քրեական հետապնդումն սկսվել էր Գիորգի Շաքարաշվիլու ծանրացնող հանգամանքներում դիտավորյալ սպանելու մեղադրանքով, խմբային բռնության, խմբային բռնության կազմակերպելու և նույն բռնությանը մասնակցելու, ինչպես նաև խմբային անօրեն ազատազրկելու փաստերով ձերբակալված է 12 անձ, որոնց խափանման միջոց է սահմանված կալանքը: Նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը ենթադրում է 4-ից 10 տարվա ազատազրկում»,- նշված է դատախազության տարածած հատարարության մեջ:

Գիորգի Շաքարաշվիլին անհետացել էր հունիսի 19-ին: Քառօրյա որոնումների արդյունքում նրա դին հայտնաբերել էին գետում: 19-ամյա ֆուտբոլիստի մահվան գործով ձերբակալված է 17 անձ: