Ցույցի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք ազատվել են վարչական կալանքից, գործի վարույթը կշարունակվի վաղը
Ցույցի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք ազատվել են վարչական կալանքից, գործի վարույթը կշարունակվի վաղը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Փիլիշվիլու որոշմամբ, նոյեմբերի 18-ի ցույցի ժամանակ ձերբակալված 36 անձինք ազատվել են վարչական կալանքից:

Քաղաքային դատարանում նրանց գործի քննարկումը վերսկսվելու է նոյեմբերի 6-ին, 13:00-ին:

Դատավորը քննարկել է նաև «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հարցը, ով ազատ է արձակվել ստորագրությամբ:

Նոյեմբերի 18-ին, Ռուսթավելու պողոտայում ցույցի ժամանակ վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 37 անձ: