Ցիցիշվիլիի կլինիկայում հայտարարում են, որ կորոնավիրուսով վարակված բոլոր երեք նորածինների վիճակը կրկին կայուն ծանր է
Ցիցիշվիլիի կլինիկայում հայտարարում են, որ կորոնավիրուսով վարակված բոլոր երեք նորածինների վիճակը կրկին կայուն ծանր է

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեի խոսքով, կլինիկայում կորոնավիրուսով վարակված բոլոր երեք նորածինների վիճակը կրկին կայուն ծանր է:

Ըստ նրա, վերջին շրջանում կլինիկա դիմելիության թիվն աճել է:

«Ներկայումս կլինիկայում կա 122 հիվանդ, նրանցից 67-ը երեխաներ են, մնացածը` մեծահասակներ – ծնող, մայր կամ հայր: Ընդհանուր առմամբ, այլ հիվանդների վիճակը միջին ծանրության է կամ թեթև: Իհարկե, վերջին շաբաթների ընթացքում դիմելիությունն աճել է: Բոլոր երեք հիվանդներն էլ նորածիններ են, մեկ նորածինն արդեն 20 օրական է: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: Ներկայումս նրանց վիճակն առանց վատթարացման է, մենք պահպանում ենք կենսական նշանակություն ունեցող պարամետրերը: Հաստատվել է, որ այս երեք նորածիններից մեկի դեպքում դելտա շտամ է, մյուսի մոտ՝ ալֆա շտամ, և մենք դեռ չենք ստացել երրորդ հիվանդի նմուշի խորը ուսումնասիրության արդյունքները: Այս նոր շտամի պատճառով երեխաների մոտ ավելի շատ հիվանդացություն է դրսեւորվել: Ալֆա շտամի համեմատությամբ Covid տարիքը երիտասարդացել է: Հիմա ավելի շատ երեխաներ են հիվանդանում, չնայած չեմ կարող ասել, որ բոլորը ծանր են: Հիմնականում կլինիկական նշանները չեն տարբերվում «Delta» շտամից, այն պարզապես շատ վարակիչ է: Ամենակարևորը՝ պատվաստվել, քանի որ երեխան կովիդով կարող է վարակվել միայն ծնողի կամ ընտանիքի անդամի կողմից: Ներկայումս մեր կլինիկան դեռ հիբրիդային է: Մենք մահճակալներ ենք ավելացնում և պետք է պատրաստենք 155 մահճակալ», – ասաց Մայա Չխաիձեն: