Ցանկանում եմ հավաստիացնել Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամներին, որ առավելագույնս գործի են դրվել բոլոր հնարավոր ձևաչափերը. Դավիթ Զալկալիանի
Ցանկանում եմ հավաստիացնել Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամներին, որ առավելագույնս գործի են դրվել բոլոր հնարավոր ձևաչափերը. Դավիթ Զալկալիանի

Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել պարոն Վաժայի ընտանիքին և նրանց հավաստիացնել, որ գործի են դրված բոլոր հնարավոր ձևաչափերն ու հաղորդակցման ալիքները, որպեսզի նրան անհապաղ ազատ արձակեն: Չեն մնացել բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունում և նրա սահմաններից դուրս, այդ թվում ՄԱԿ-ի ուղղությամբ, ում հետ չեմ ունեցել զրույց այս հարցի շուրջ,- այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին արել է Գերմանիայում, արձագանքելով Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների կողմից իր հասցեին ուղղված նամակին: Նախարարի մեկնաբանությունը ներկայացնում է՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարի խոսքով նա բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է այդ հարցը, նույնիսկ Գերմանիայի դաշնային հանրապետությունում ունեցած հանդիպումների ընթացքում: Այս թեման բարձրացվելու է գալիք երկու շաբաթվա ընթացքում ծրագրված բոլոր հանդիպումների ժամանակ:

«Մի քանի րոպե առաջ ավարտել եմ հանդիպումը Գերմանիայի բունդեստագի նախագահի հետ, որի ընթացքում քննարկել ենք Վաժա Գափրինդաշվիլիի հարցը, վաղը հանդիպելու եմ իմ գործընկերոջ հետ և այնտեղ նույնպես բարձրացնելու եմ այս հարցը»,-հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, այս ուղղությամբ ակտիվ աշխատում են նաև արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունները:

Նախարարի խոսքով, անհրաժեշտ է այս հարցը, որը բացի քաղաքական բաղկացուցիչներից, ունի ծանր մարդասիրական  ենթատեքստ, միջազգային հանրության կողմից գնահատվի պատշաճ կերպով: Նախարարը նշում է, որ իր կարգադրությամբ այսօր, Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամներին հանդիպել է փոխնախարար, Լաշա Դարսալիան, քանզի անհրաժեշտ է, որ ընտանիքը գիտենա, որ պետությունը օգտագործում է բոլոր լծակները նրանց ընտանիքի անդամին ազատելու համար: