Բրազիլիայում կենսաթոշակային բարեփոխման առաջին ընթերցմամբ հաստատմանը հետևել է բողոքի ցույց
Բրազիլիայում կենսաթոշակային բարեփոխման առաջին ընթերցմամբ հաստատմանը հետևել է բողոքի ցույց

Բրազիլիայի կոնգրեսի ստորին պալատը առաջին ընթերցմամբ հաստատել է կենսաթոշակային բարեփոխման նախագիծը: Օրինագծին աջակցել է 379 պատգամավոր, դեմ էր 131-ը: Հուլիսի 11-ից խորհրդարանի անդամները քննարկելու են փաստաթղթում մտցվելիք փոփոխությունները:

Ինչպես սպասվում է, ստորին պալատում վերջնական քվեարկությունը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին, որից հետո փաստաթուղթը փոխանցվելու է Բրազիլիայի սենատին:

Բրազիլիայի ստորին պալատի կողմից բարեփոխման նախագծի առաջին ընթերցմամբ հաստատմանը հետևել է բողոքի ցույց:

Կենսաթոշակային բարեփոխումը նախագահ, Ժաիր Բոլսոնարուի տնտեսական ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է: Իշխանությունները փորձում են վերացնել երկրի բյուջեում ստեղծված պակասը: Կառարավարության հաշվարկներով, բարեփոխումից հետո, մոտակա 10 տարիների ընթացքում երկիրը տնտեսելու է մոտ 250 մլրդ. դոլար:

Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է կենսաթոշակային տարիքի մեծացում, որոշ թոշակառումների համար արտոնությունների վերացում և կենսաթոշակային վճարումների ավելացնում:

Կոնկրետ, Բրազիլիայում ծրագրում է տղամարդկանց կենսաթոշակային տարիքի հասցնել 65-ի, իսկ կանանցը 62-ի: Այս պահին միջին հասակը 55 տարին է: