Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 46 մարդ
Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 46 մարդ

Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 46 մարդ:

Ուժգին անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով բնակելի տները լքել է ավելի քան 25 000 մարդ:

Աղետն առանձնապես վնասել է Մինաս Ժերայսի նահանգը:

Փրկարարները մինչ այժմ որոնում են 25 մարդու: Մինաս Ժերայսի նահանգում զոհվել է 37 մարդ, ավելի քան 17 000-ը՝ լքել իր տունը: