Բեյրութում պայթյունից հետո մոտակա հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 400 մարդ
Բեյրութում պայթյունից հետո մոտակա հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 400 մարդ

«Սի Էն Էն» հեռուստատեսության փոխանցմամբ, Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 400 մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ:

Այս պահին անհայտ է, թե քանի մարդ է վիրավորվել: Հաղորդվում է նաև զոհերի մասին: Ըստ «Reuters»-ի, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Երկրի առողջապահության նախարարը հիվանդանոցներում հայտարարել է համակենտրոնացման մասին:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: