Բեռների մոնիտորինգի հարցով, Ժնևում տեղի է ունենալու վրաց-ռուսական-շվեյցարական համատեղ հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումը
Բեռների մոնիտորինգի հարցով, Ժնևում տեղի է ունենալու վրաց-ռուսական-շվեյցարական համատեղ հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումը

Բեռների մոնիտորինգի հարցով վաղը տեղի է ունենալու վրաց-ռուսական-շվեյցարական հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են գտնվելու ՝ եկամուտների ծառայության, արտաքին գործերի, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման հետ կապված ռուսական մամուլում տարածված լրատվություններին, այդ թվում հայտարարությունները, որ 2011 թվականի համաձայնության վավերացման արդյունքում հնարավոր է, բռնազավթված տարածաշրջաններով սկսվի բեռների տարանցումը, առաջին ալիքի հետ զրույցում արձագանքել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Զուրաբ Աբաշիձեն:

«Հույս ունեմ չենք մրցի այլ երկրի քարոզչության հետ և կսպասենք հանդիպման արդյունքներին: Վրացական կողմը գործելու է 2011 թվականի համաձայնագրի հիման վրա, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին հենվելով»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Նրա խոսքերով սկսվում է 2011 թվականի համաձայնագրի վավերացման փուլը և վրացական կողմը գործելու է հենց այդ համաձայնագրով:

Ինչ վերաբերում է բեռների փոխադրմանը բռնազավթված տարածաշրջաններով, Զուրաբ Աբաշիձեն ասում է, որ համաձայնությունը չի նախատեսում միջանցքի ավտոմատ կերպով բացում: