Բելառուսում ընթանում են նախագահական ընտրություններ
Բելառուսում ընթանում են նախագահական ընտրություններ

Բելառուսում ընթանում են նախագահական ընտրություններ: Երկրի տարածքով առավոտյան ժամը 8-ից բաց է 5 767 ընտրատեղամաս:

Նախագահության համար մրցում է հինգ թեկնածու: Այդ թվում գործող նախագահ, 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն, ով իր հաղթանակի դեպքում վեցերորդ ժամկետով կստանձնի երկրի նախագահի պաշտոնը:

Նախագահի թեկնածու է նաև Սվետլանա Ցիխանովսկայան, հայտնի «Յութուբերի» և ներկայումս բանտարկված ակտիվիստ Սերգեյ Ցիխանովսկիի կինը, ով ընտրական արշավին ներգրավվել է ամուսնու ձերբակալությունից անմիջապես հետո:

Նախագահական ընտրություններին մասնակցում են նաև խորհրդարանի անդամ Աննա Կանապատսկայան, Բելառուսի սոցիալ-դեմոկրատական ​​վեհաժողովի նախագահ, Սերգեյ Չերաչենը և «Ասա ճշմարտությունը» քաղաքական շարժման համանախագահ Անդրեյ Դիմիտրիևը:

Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին: