Բաթումիում Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով անցկացվում է բողոքի ցույց
Բաթումիում Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով անցկացվում է բողոքի ցույց

Թբիլիսիում, ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով ընթացող ակցիայի մի քանի կազմակերպիչ Բաթումիում, «Շերատոնի» հյուրանոցի մոտ միջազգային ֆորումին զուգահեռ անցկացնում է բողոքի ցույց: Ցույցին մասնակցում են տեղի ակտիվիստները, ինչպես նաև «Ազգային շարժման» ներկայացուցիչները: Ցույցին ներկա են նաև երեխաներ:

«Ռուսաստանը օկուպանտ է», «Գախարիա, հեռացի’ր» – այս բովանդակությամբ պաստառներով ցուցարարները կանգնած են հյուրանոցի երկու կողմերում և սուլիչներով փորձում են ուշադրություն գրավել:

«Այստեղ են գտնվում Եվրոպայից շատ կարևոր անձինք: Այս տեսքով ցանկանում ենք նրանց ասել, որ մենք էլ ենք մարդ և մեր ձայնը հասցնել իշխանությանը, որպեսզի Գիորգի Գախարիան հրաժարական տա: Մենք Բաթումի ենք եկել Եվրամիության և Ամերիկայի դրոշներով: Դատապարտում ենք օկուպացիան և Ռուսաստանի գործողությունները: Գախարիան պետք է հրաժարական տա»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը: