Բաթումին առաջին քաղաքն է Վրաստանում, որն ստացել է Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ
Բաթումին առաջին քաղաքն է Վրաստանում, որն ստացել է Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ

ACES Europe – Եվրոպայի մայրաքաղաքների և քաղաքների սպորտի ֆեդերացիան Բաթումիին շնորհել է 2019 թվականի Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ: Բաթումին առաջին քաղաքն է Վրաստանից, որն արել է նշված հայտադիմումը: Հատուկ հանձնաժողովը հուլիսին, ստուգման նպատակով, ժամանել էր Վրաստան: ACES Europe-ի հանձնաժողովը, որը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Ջան Ֆրանչեսկո Լուպատելին, Բաթումի այցի ժամանակ ուսումնասիրել և գնահատել է սպորտային օբյեկտները:

ACES Europe-ի կողմից պատրաստված եզրահանգման համաձայն, Բաթումին սպորտի, կրթության և առողջության տեսանկյունից լավ օրինակ է, որը ACES Europe-ի գլխավոր նպատակն է, օրինակելի է սպորտային քաղաքականությունը և ենթակառուցվածքը, ծրագրերը և ակտիվությունները: Հենց այդ չափանիշները հաշվի առնելով է Բաթումիին շնորհվել է Եվրոպայի սպորտի քաղաքի կոչում:

Հիշեցնենք, այս տարի Բաթումիում անցկացվելու է Շախմատի աշխարհի 43-րդ օլիմպիադան, որին մասնակցելու է 189 երկրի շուրջ 4 000 մարզիկ և պատվիրակ:

Եվրոպայի սպորտի քաղաքի կոչումը և դրոշը Բաթումին ստանալու է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին:

Թողնել մեկնաբանություն