Բարձրալեռ Աջարիայի հանրային դպրոցներում ևս մեկ օրով հետաձգվել է ուսումնական գործընթացը
Բարձրալեռ Աջարիայի հանրային դպրոցներում ևս մեկ օրով հետաձգվել է ուսումնական գործընթացը

Աջարիայի բարձրալեռ շրջաններում ողջ գիշեր ձյուն է տեղացել: Աջարիայի կրթության նախարարության որոշմամբ, Քեդայի, Շուախևիի և Խուլոյի հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը հետաձգվել է ևս մեկ օրով:

Աջարիայի ճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ, մինչև երեկ ուշ գիշեր և այսօր առավոտից վերսկսվել են ճանապարհների մաքրման աշխատնաքները: Այս պահի դրությամբ, բարձրալեռ շրջաններում մոբիլիզացված է 64 միավոր տեխնիկա:

Ավտոտրանսպորտի տեղաշարժը հնարավոր է Բաթումի-Խուլո կենտրոնական ճանապարհին:

Երեք մունիցիպալիտետներում աշխատում է արտակարգ շտաբ:

Թողնել մեկնաբանություն