Այսօրվանից իրենց աշխատանքն են վերսկսում տարադրամի փոխանակման կետերը
Այսօրվանից իրենց աշխատանքն են վերսկսում տարադրամի փոխանակման կետերը

Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում իրենց աշխատանքն են վերսկսում տարադրամի փոխանակման կետերը:

Վրաստանի ազգային բանկը կոչ է արել փոխանակման կետերին խստորեն հետևել մասնագետների հանձնարարականներին և խորհուրդներին:

«Միասնական գործողություններով, մենք արագորեն կհաղթենք վարակին և կվերադառնանք մեր սովորական աշխատանքային կյանքին», – ասված է ազգային բանկի հայտարարության մեջ: