Այսօր «սկայպով» զրուցել եմ Ձմեռ Պապիկի հետ, շուտով կլինի այստեղ, սպասում եմ, դեկտեմբերի 28-ին միասին դիմավորենք նրան. Կախա Կալաձե
Այսօր «սկայպով» զրուցել եմ Ձմեռ Պապիկի հետ, շուտով կլինի այստեղ, սպասում եմ, դեկտեմբերի 28-ին միասին դիմավորենք նրան. Կախա Կալաձե

Սպասում ենք բոլորին դեկտեմբերի 28-ին, Հանրապետության հրապարակում, որպեսզի դիմավորենք Ձմեռ Պապիկին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, դեկտեմբերի 28-ին բացվելու է Ամանորյա գյուղը:

«Դեկտեմբերի 28-ին բացում ենք Ամանորյա գյուղը, որը կլինի կախարդական, շատ գեղեցիկ: Ցանկանում եմ հրավիրել բոլորիդ: Համեցեք ձեր երեխաներով, թոռներով: Բոլոր սերունդների մարդկանց հրավիրում եմ դեկտեմբերի 28-ին 20:00-ին, Հանրապետության հրապարակ: Բացի այդ, գալիս է Ձմեռ Պապիկ: Այսօր «սկայպով» հաղորդակցվել եմ Ձմեռ Պապիկի հետ, նա շուտով կլինի այստեղ և կուրախացնի մեր փոքրիկներին, երեխաներին և ապագա սերունդներին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Բացի այդ, դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում անցկացվելու է «Գուֆիլենդ»-ի համերգը, շոուն կշարունակի դիջեյը:

Կախա Կալաձեի խոսքով, Թբիլիսիում դեկտեմբերի 28-ից հունվարի 13-ը ներառյալ  ամեն օր կանցկացվեն համերգներ, թատերական ներկայացումներ, տարբեր ժամանցային շոուներ: