Այսօր կա փորձ, Վրաստանը պոկեն կայուն զարգացման ուղեծրից և մենք դա թույլ չենք տա. Մամուկա Բախտաձե
Այսօր կա փորձ, Վրաստանը պոկեն կայուն զարգացման ուղեծրից և մենք դա թույլ չենք տա. Մամուկա Բախտաձե

Իմ գնահատականն է, որ Վրաստանի խորհրդարանում այս վեհաժողովը չպետք է անցկացվեր և բոլորը կստանան իրենց բաժին պատասխանատվությունը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է այսօր խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելիս:

Նրա խոսքով, իշխող թիմի յուրաքանչյուր անդամի համար այս ամենը նույնպես էմոցիոնալ էր և անընդունելի, ինչպես և յուրաքանչյուր քաղաքացու համար:

Մամուկա Բախտաձեի հայտարարությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Թողնել մեկնաբանություն