Այն ինչ տեղի է ունենում Խուրվալեթիում, դա բռնազավթիչ վարչակազմի կողմից մարդկանց նկատմամբ ամենօրյա պայքար է. Քեթևան Ցիխելաշվիլի
Այն ինչ տեղի է ունենում Խուրվալեթիում, դա բռնազավթիչ վարչակազմի կողմից մարդկանց նկատմամբ ամենօրյա պայքար է. Քեթևան Ցիխելաշվիլի

Այն ինչ տեղի է ունենում Խուրվալեթիում, դա բռնազավթիչ վարչակազմի կողմից մարդկանց նկատմամբ ամենօրյա պայքար է,-այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է Խուրվալեթի գյուղի մոտ իրականացվող աշխատանքները մեկնաբանելիս:

«Դժբախտաբար, 2008 թվականի բաց ռազմական բռնազավթումից հետո, բռնազավթված գծի երկայնքով շարունակվում է արհեստական պատնեշների կառուցումը: Այսպես կոչված պահակակետերը կամ փշալարերը, դրանք մարդկանց նկատմամբ հայտարարված ամենօրյա պայքար է: Դա առանձնապես ցինիկ է, երբ Ցխիվալի ուղղությամբ միակ այսպես կոչված անցակետով սահմանափակված է տեղաշարժը: Սա կարևոր է ինչպես Ախալգորիում բնակվող վրացիների համար, այնպես էլ օսերի համար»,-ասել է Ցիխելաշվիլին:

Նրա խոսքերով, բռնազավթիչները մոնտաժում են այսպես կոչված պահակակետեր, որի շնորհիվ մեծացնում են ազդեցությունը:

Խուրվալեթի գյուղի մոտ ռուս բռնազավթիչները առավոտից վերսկսել են աշխատանքները: