Ախալսոփելի գյուղի անտառում բռնկված հրդեհը մարված է
Ախալսոփելի գյուղի անտառում բռնկված հրդեհը մարված է

Ղվարելիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի անտառում բռնկված հրդեհը մարված է,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի տեղակալ, Լևան Ղիրսիաշվիլին:

Նրա խոսքով հրդեհաշիջման աշխատանքները ընթացել են ողջ գիշերվա ընթացքում:

«Բարդ տեղանքի պատճառով աշխատանքներին ներգրավվել էր պաշտպանության նախարարության ծանր տեխնիկան, որը ճանապարհ է հարթել մինչև հրդեհի օջախը և ջուր մատակարարել հրշեջներին: Այս պահին ընթանում են մնացած փոքր օջախների մարման գործողությունները»,-հայտարարել է Լևան Ղիրսիաշվիլին:

Ղվարելիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի անտառում առավոտից հրդեհի մարման աշխատանքներ է իրականացնում ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավված է երեք ուղղաթիռ և 70 հրշեջ-փրկարար:

Հիշեցնենք, հրդեհը Ախալսոփելիի անտառում բռնկվել էր  օգոստոսի 23-ին: