Ավարտվել է Թուշեթիից քաղաքացիների տարհանման գործընթացը
Ավարտվել է Թուշեթիից քաղաքացիների տարհանման գործընթացը

Ավարտվել է զբոսաշրջիկների և տեղի բնակիչների տարհանման գործընթացը Թուշեթիից: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության վարչության երկու ուղղաթիռ:

Երկու օրվա ընթացքում ութ չվերթ է իրականացվել, Թուշեթիից տարհանվել է ավելի քան 200 մարդ:

«Փրկարարական գործողությունը սկսվել է երեկ, սակայն վատ եղանակի պատճառով չի հաջողվել ավարտել և այսօր առավոտյան վերսկսվել է: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին դուրս գալ լեռներից, տարհանվել են», – ասել է Կախեթիի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին:

Նրա խոսքով ՝ դեպի Թուշեթի տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները կսկսվեն անվտանգության մասնագետների եզրակացությանը համապատասխան:

Թողնել մեկնաբանություն