«Արժանի գործընկեր 2020»-ին մասնակից ամերիկացի զինվորականները ժամանել են Վրաստան
«Արժանի գործընկեր 2020»-ին մասնակից ամերիկացի զինվորականները ժամանել են Վրաստան

«Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժությունները ակտիվ նախապատրաստման փուլում է: Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, զորավարժություններին մասնակցելու նպատակով Վրաստան են ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների 2-րդ կավալերական գնդի և ռազմական ոստիկանության 18-րդ բրիգադի անձնակազմերը:

Գերատեսչության տվյալներով, այս տարի վրաց զինվորականների հետ միասին զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրների ՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Լեհաստանի զինծառայողները:

Զորավարժությունները պաշտոնապես կսկսվեն սեպտեմբերի 7-ին, որին կմասնակցեն ավելի քան 2700 զինծառայողներ:

«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անց է կացվում հինգերորդ անգամ և դրա նպատակն է բարելավել պատրաստվածությունն ու համատեղելիությունը Վրաստանի և ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև: