Արտոնագիր ունեցող տաքսիների համար տեխզննումը պարտադիր է, հակառակ դեպքում նրանք կկորցնեն այդ ծառայությունները իրականացնելու իրավունքը. Կախա Կալաձե
Արտոնագիր ունեցող տաքսիների համար տեխզննումը պարտադիր է, հակառակ դեպքում նրանք կկորցնեն այդ ծառայությունները իրականացնելու իրավունքը. Կախա Կալաձե

Տեխզննումը պարտադիր է այն տաքսու վարորդների համար, ովքեր ունեն արտոնագրություն, այս պայմանը չկատարելու դեպքում, նրանցից կխլվի տաքսու թույլտվությունը,- այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի տաքսու բարեփոխման շրջանակներում սահմանված կանոնակարգի համաձայն, ծառայությունների մատուցման պայմաններից մեկը, տրանսպորտային միջոցների մասին օրենքին համապատասխան պարտադիր տեխնիկական զննումն է:

«Տեխնիկական զննումը պարտադիր է այն տաքսու վարորդների համար, ովքեր ունեն լիցենզիա և մատուցում են այս ծառայությունը: Ցանկանում եմ տեղեկացնել այս ծառայություններ մատուցողներին, որ այս պայմանին չհամապատասխանելը, այսինքն, տեխզննում չանցնելը տաքսու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախապայման է: Մենք նրանց հնարավորություն ընձեռեցինք այս համավարակի պայմաններում խուսափելու դրա անհրաժեշտությունից: Տեխնիկական ստուգումները հետաձգվել են: Այնուամենայնիվ, այսօր եկել է ժամանակը, որ տաքսու վարորդները, ովքեր ունեն լիցենզիա, տեխզննում անցնեն, հակառակ դեպքում նրանք կզրկվեն այս ծառայությունն իրականացնելու իրավունքից և լիցենզիայից: Իմ խնդրանքը կլինի շփվել տաքսու վարորդների հետ, ամբողջական տեղեկատվություն տրամադրել նրանց, հստակ ժամկետներ ասել, որ այնպես չստացվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան չգիտեր»,- ասել է Կախա Կալաձեն: