Արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 47-րդ փուլի կապակցությամբ տարածում է հայտարարություն
Արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 47-րդ փուլի կապակցությամբ տարածում է հայտարարություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 47-րդ փուլի կապակցությամբ տարածում է հայտարարություն:

Ինչպես գերատեսչությունից ասել են առաջին ալիքին, 2019 թվականի ապրիլի 2-3-ին տեղի է ունեցել միջազգային բանակցությունների 47-րդ փուլը, որի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի ևս մեկ քաղաքացու, Իրակլի Կվարացխելիայի անօրեն ձերբակալության և բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում ռուսական ռազմակայանում անորոշ պայմաններում մահվան վրա:

«Վրաստանի պատվիրակությունը նիստին բարձրացրել է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև բռնազավթված գծի հարակից տարածքներում հակամարտությամբ տուժած բնակչության անվտանգության և մարդասիրական հիմնախնդիրները: Նրանք խոսել են Ռուսաստանի դաշնության կողմից Վրաստանի երկու անբաժան մասերի անօրեն բռնազավթման և փաստացի գրավման գործընթացի ծանր արդյունքների շուրջ: Նիստին նշվել է, որ բռնազավթված տարածաշրջաններում մշտական զորավարժությունները սրում են իրավիճակը ոչ միայն Վրաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Առանձնահատուկ ուշադրությունը դարձվել է Ռուսաստանի անվտանգության ծառայության կողմից տեղական բնակչության ձերբակալությունների և առևանգումների, բռնազավթված գծի վրա փշալարերի և տարբեր արհեստական պատնեղների կանգնեցման վրա:

Կրկին բարձրացվել են ՝ Դավիթ Բաշարաուլիի, Գիգա Օթխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի սպանության գործերը: Նիստինհամանախագահները, ներկայացուցիչները ԱՄՆ-ից և Վրաստանից իրենց վրդովմունք են արտահայտել, Իրակլի Կվարացխելիայի գերիության ժամանակ մահվան կապակցությամբ: Վրացական կողմը պահանջել է մանրամասն լրատվություն, Վրաստանի քաղաքացու մահվան փաստի օբյեկտիվ հետաքննության համար:

Բանակցությունների կարևոր մասը տրամադրվել է Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված կրակի դադարեցման մասին համաձայնագրի կատարման կարևորությանը: Վրացական կողմի պնդմամբ, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ռուսական զորքերի անօրեն ներկայությամբ, Ռուսաստանը շարունակում է ուժ գործադրել Վրաստանի նկատմամբ, որը մեկ անգամ ևս ընդգծում է Մոսկվայի կողմից ուժ չկիռարելու պարտավորության չկատարումը:

Բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու 2019 թվականի հուլիսի 2-3-ին»,-նշված է գերատեսչության հայտարարությունում: