Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ Արևելյան Վրաստանում՝ առանց տեղումների եղանակ
Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ Արևելյան Վրաստանում՝ առանց տեղումների եղանակ

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում, հիմնականում գիշերվա և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, իսկ Արևելյան Վրաստանում՝ տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ:

Գործակալության տեղեկությամբ, օգոստոսի 19-23-ին Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում, հիմնականում գիշերվա և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +28, +33 աստիճան: Արևելյան Վրաստանում կլինի տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +32, +37 աստիճան:

Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը՝ +33, +35 աստիճան: