Արևելյան գործընկերությունը զգալիորեն նվազեցրել է հեռավորությունը Վրաստանի և Եվրամիության միջև. Դավիթ Զալկալիանի
Արևելյան գործընկերությունը զգալիորեն նվազեցրել է հեռավորությունը Վրաստանի և Եվրամիության միջև. Դավիթ Զալկալիանի

Արևելյան գործընկերության 10 ամյա հոբելյանի կապակցությամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին «Եվրոակտիվում» (Euroactive)  հրապարակել է օպեդ:

Նախարարի հայտարարությամբ, արևելյան գործընկերության 10 ամյա հոբելյանը լավագույն հնարավորություն է գնահատելու՝ Վրաստանի քաղաքական կազմվածքը և կարևորությունը:

Ինչպես նշում է նախարարը, արևելյան գործընկերությունը առաջին հերթին, նորարարական քաղաքական նախաձեռնություն է, որը վեց գործընկերոջ երկրի մերձեցրել է եվրամիությանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հոդվածում նախարարը ուշադրությունը բևեռել է այն կոնկրետ օգուտի վրա, որը Վրաստանը ստացել է այս նախաձեռնության շրջանակներում: Կոնկրետ Զալկալիանին նշում է, որ վերջին տասը տարիների ընթացքում, Վրաստանը դառել է Եվրամիության ռազմավարական գործընկեր: