Արչիլ Թալակվաձեն առցանց աշխատանքային հանդիպում է ունեցել փոխխոսնակների, դաշինքների և կոմիտեների ղեկավարների հետ
Արչիլ Թալակվաձեն առցանց աշխատանքային հանդիպում է ունեցել փոխխոսնակների, դաշինքների և կոմիտեների ղեկավարների հետ

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն այսօր մեծամասնության ձևաչափում առցանց աշխատանքային հանդիպում է ունեցել փոխխոսնակների, դաշինքների և կոմիտեների ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և իշխանության որոշումը, էկոնոմիկայի կայունացման և վերականգնման միջոցառումները, ինչպես նաև՝ սոցիալական օգնության կարիքները:

Խորհրդարանական մեծամասնության անդամները քննարկել են Թբիլիսիում և շրջաններում մեծամասնականների կողմից լրացուցիչ սոցիալական օգնություն կազմակերպելու հարցը:

Բացի այդ, խորհրդարանական մեծամասնության անդամները հեռակա ռեժիմում քննարկել են ընտրական օրենսգիրք մտցվելիք փոփոխությունները և ընթացիկ խորհրդակցությունների արդյունքները: