Առաջին 6 ամսվա ընթացքում ունենք 12 %-ոց տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տվել, որ այս տարի նույնիսկ մեկ լարի վարկ չենք վերցրել. Իրակլի Ղարիբաշվիլի
Առաջին 6 ամսվա ընթացքում ունենք 12 %-ոց տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տվել, որ այս տարի նույնիսկ մեկ լարի վարկ չենք վերցրել. Իրակլի Ղարիբաշվիլի

Առաջին 6 ամսվա ընթացքում ունենք 12 %-ոց տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տվել, որ այս տարի նույնիսկ մեկ լարի վարկ չենք վերցրել, – այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով ՝ սա կառավարությանը հնարավորություն տվեց բյուջեն ավելացնել ավելի քան մեկ միլիարդով:

«Մենք ամեն ինչ բացել ենք: Արդեն մի քանի ամիս է, ինչ տնտեսությունն աճում է շատ արագ տեմպերով: Մենք ունենք աննախադեպ աճ ամբողջ աշխարհում: 45%-ոց ապրիլին, մայիսին ՝ 25%, հունիսին ակընկալում ենք՝ 18%: Գործնականում առաջին 6 ամիսներին մենք ունենք 12% աճ, ինչը մեզ թույլ տվեց այս տարի ոչ մի լարի վարկ չվերցնել: Ավելին, մենք կարողացել ենք ավելացնել մեր բյուջեն ավելի քան մեկ միլիարդով: Պարոն ֆինանսների նախարարը ներկայացրել է արդեն ճշգրտված բյուջեն: Սա մեզ թույլ է տվել ֆինանսավորել մի շարք ծրագրեր մեր բնակչության համար», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: