Անկախ փորձագետը այսօր կայցելի Դուիսիի այն տուն, որտեղ հրազենային վիրավորում է ստացել Թեմիրլան Մաչալիկաշվիլին
Անկախ փորձագետը այսօր կայցելի Դուիսիի այն տուն, որտեղ հրազենային վիրավորում է ստացել Թեմիրլան Մաչալիկաշվիլին

Անկախ փորձագետ Մաիա Նիկոլեիշվիլին այսօր կայցելի Պանկիսիի կիրճ: Ինչպես հայտնել Նիկոլեիշվիլին Առաջին ալիքին, Դուիսի գյուղում նա պատրաստվում է ուսումնասիրել այն տունը, որտեղ դեկտեմբերի 26-ին հատուկ գործողության ժամանակ վիրավորել են Թեմիրլան Մաչալիկաշվիլուն:

Փորձագետը ուսումնասիրելու է նաև, թե ինչ վիճակում էր գտնվում Մաչալիկաշվիլին հրաձգության ժամանակ: Նիկոլեիշվիլու խոսքով, ցանկանում է, որպեսզի սահմանի հրաձգության հետագիծը:

 

Հիշեցնենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության  ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և տեղափոխվել  հիվանդանոց:

Թողնել մեկնաբանություն