Անկարայում վայրէջք է կատարել Թուրքիայի ինքնաթիռը, որի վրա գտնվում են Չինաստանի ՈՒհան քաղաքից տարհանված Վրաստանի քաղաքացիները
Անկարայում վայրէջք է կատարել Թուրքիայի ինքնաթիռը, որի վրա գտնվում են Չինաստանի ՈՒհան քաղաքից տարհանված Վրաստանի քաղաքացիները

Թուրքիայի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որի վրա գտնվում էին ՈՒհան քաղաքից տարհանված Վրաստանի քաղաքացիները, վայրէջք է կատարել Անկարայում:

Ինչպես սկզբում հաղորդում էր թուրքական մամուլը, Չինաստանից դուրս են բերվել՝ Թուրքիայի 34, Ադրբեջանի յոթ և Վրաստանի յոթ քաղաքացիներ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ վեց մարդ հրաժարվել է տարհանումից:

Հայտնի է, որ տարհանված քաղաքացիները 14 օրվա ընթացքում կարանտին կանցնեն Անկարայի կլինիկաներից մեկում:

Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան առաջին ալիքին ասել է, որ ինքնաթիռում գտնվում են Վրաստանի երեք քաղաքացիներ: