ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Ռուսաստանին առաջարկել է  60 արտաքսված դիվանագետի փոխարեն ուղարկել նոր կադրեր
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Ռուսաստանին առաջարկել է  60 արտաքսված դիվանագետի փոխարեն ուղարկել նոր կադրեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, Ռուսաստանին առաջարկել է  60 արտաքսված դիվանագետի փոխարեն ուղարկել նոր կադրեր:

Գերատեսչությունում նշում են, որ Ռուսաստանը հնարավորություն ունի չկրճատել աշխատակիցների քանակը:

Չնայած այդ առաջարկին, պետքարտուղարությունում հայտարարում են, որ յուրաքանչյուր հայտի քննարկումը տեղի է ունենալու առանձին:

Վաշինգտոնում գտնում են, որ պաշտոնական Մոսկվան նույնպես կգնա այդ քայլին և կառաջարկի փոխարինել Ռուսաստանից վտարված դիվանագետներին: Հիշեցնենք, Սկրիպալի գործով, Մեծ Բրիտանիային համերաշխություն հայտնելու նպատակով, երկրից վտարել է 48 դեսպանատան և 12 ՄԱԿ-ի աշխատակցի: