ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Համապատասխան նախաձեռնությունը, որը հաստատել են կոնգրեսականները, ԱՄՆ-ի նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, ովքեր կապված են Անկարայի կողմից ացնկացված ռազմական գործողության հետ:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ևս մեկ պատճառ է անվանվում Անկարայի կողմից Ռուսաստանից հակաօդային սարքավորումներ գնելը:

Ներկայացուցիչների պալատի անդամները ԱՄՆ-ի նախագահին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարարի, Թուրքիայի պետական բանկի և ֆինանսական այլ հաստատությունների դեմ:

Նշված նախաձեռնության հեղինակը ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելն է: