ԱՄՆ-ի քաղաքացիներին 2021 թվականից, Շենգենի գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի այցեգիր
ԱՄՆ-ի քաղաքացիներին 2021 թվականից, Շենգենի գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի այցեգիր

ԱՄՆ-ի քաղաքացիներին 2021 թվականից, Շենգենի գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի այցեգիր: Այս մասին ասված է Եվրոպական զարգացման միության պաշտոնական կայք էջում:

Պրեսռելիզում ասված է, որ 2021 թվականից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները, պետք է լրացնեն Եվրոպայում ճանապարհորդելու լրատվական և ավտորիզացիայի (ETIAS) համակարգերը:

Համակարգի միջոցով կոնկրետ անձանց տվյալները ստուգվելու են Եվրամիության և ինտերպոլի բազաներում, որից հետո և կպարզվի, այդ անձը ունի թե ոչ Եվրոպա մուտք գործելու իրավունք:

Շենգենի գոտին միավորում է 26 երկիր: Այս պահին ԱՄՆ-ի քաղաքացիներ նշված տարածք մուտք են գործում առանց այցեգրի: