ԱՄՆ-ի աջակցությամբ, Վրաստանի պաշտպանության ուժերը համալրվել են նոր տեսակի սպառազինությամբ
ԱՄՆ-ի աջակցությամբ, Վրաստանի պաշտպանության ուժերը համալրվել են նոր տեսակի սպառազինությամբ

Վրաստանի պաշտպանության բանակում ընթանում է սպառազինության արդիականացման գործընթացը: Վազիանիում ժամանակակից, ՆԱՏՕ-ի չափանիշների զենքով ստորաբաժանումներին համալրելու գործընթացին ծանոթացել եմ անձամբ և ներկա եմ գտնվել փորձնական կրակոցների գործընթացին,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին:

Նախարարի խոսքով, ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են նոր տեսակի գնդացիրներ ու ականանետեր:

«Արդյունքում, բոլոր ստորաբաժանումները համալրվել են ԱՄՆ-ի արտադրության ՆԱՏՕ-ի M2 12.7 մմ. խոշորտրամաչափի գնդացիրներով և նոր MK 19 ավտոմատ ականանետերով: Վրաստանի պաշտպանական ուժերին փոխանցվել են նաև 5,56 մմ. տրամաչափի M249 տեսակի ձեռքի թեթև գնդացիրներ:  Վրաստանի Պաշտպանության ուժերի նոր տեսակի գնդացիրներով և ականանետերով համալրումը սպառազինության և սարքավորումների արդիականացման գործընթացի մի մասն է, որը ծառայում է պաշտպանության ուժերի կարողությունների բարձրացմանը և գործընկեր երկրների հետ փոխգործունակության բարելավմանը», – հայտարարել է Ղարիբաշվիլին: