ԱՄՆ-ի եզրակացությամբ Դամասկոսում 2018 թվականի ապրիլի 7-ին կիրառել է քիմիական զենք. Սպիտակ Տուն
ԱՄՆ-ի եզրակացությամբ Դամասկոսում 2018 թվականի ապրիլի 7-ին կիրառել է քիմիական զենք. Սպիտակ Տուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների եզրակացությամբ, Սիրիայի ռեժիմը Դամասկոսի արևելյան շրջանում, Դումայում՝ 2018 թվականի ապրիլի 7-ին կիրառել է քիմիական զենք, որի հետևանքով զոհվել է տասնյակ մարդ, տուժածների քանակը գերազանցել է 100-ը,-այս մասին ասված է Սպիտակ տան կողմից տարածած հայտարարության մեջ:

«Նշված տվյալները հենվում են մամլո հնարավորությունների կողմից հարձակման նկարագրմանը, զոհերի վիճակին, տեսանյութերին և լուսանկարներին, որի վրա պատկերված է երկու չպայթած ռումբ, ինչպես նաև հավաստի լրատվությանը, որը մատնանշում է մինչև հարձակումը սիրիացի զինվորականների կոորդինացված գործողությունների վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, հիմնական լրատվությանը հենվելով պարզվում է, որ Դումայում օգտագործել են Քլորին, սակայն գոյություն ունեն աղբյուրներ, որոնց համաձայն օգտագործվել է նյարդապարալիտիկ ՝Զարին:

«Սիրիայի իշխանությունները բազմիցս օգտագործել են Քիմիական զենք, նույնիսկ այն ժամանակ, երբ հրաժարվել էին քիմիական զենք արտադրելուց»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: