Ամերիկացի սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Ամերիկացի սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Ինչպես հայտարարել է հանրապետական Լինդսի Գրեմը, սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Բանաձևը, որը Օսմանյան կայսրության կողմից հայերի մասսայական սպանությունները ճանաչել է ցեղասպանություն, կոնգրեսն ընդունել էր հոկտեմբերին: Այս քվեարկությունն անցկացվել էր այն բանից հետո, երբ Թուրքիան Սիրիայում սկսել էր ռազմական գործողություն:

Բանաձևի հաստատման համար անհրաժեշտ է սենատի համաձայնությունը և ԱՄՆ-ի նախագահի ստորագրությունը: