Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հավաքվում են Մոսկվայի կենտրոնում, Մանեժնայա հրապարակում
Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հավաքվում են Մոսկվայի կենտրոնում, Մանեժնայա հրապարակում

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հավաքվում են Մոսկվայի կենտրոնում, Մանեժնայա հրապարակում: Համապատասխան կոչը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Մոսկվայում խստացվել են անվտանգության միջոցները: Տեղում կենտրոնացված են ավտոբուսներ և ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Հիմնադրամը կոչ է արել համախոհներին Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել այն ​​բանից հետո, երբ Մոսկվայի քաղաքային դատարանը չեղյալ հայտարարեց ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատիժը և նրան դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման:

Դատական նիստին զուգահեռ, դատարանի շենքի մոտ ընթացող ցույցին իրավապահները ձերբակալել են ավելի քան 350 մարդու: