Աջարիայում 7 000-ից ավել ընտանիք սոցիալական փաթեթի տեսքով կստանա մթերային զամբյուղ և դեղորայք
Աջարիայում 7 000-ից ավել ընտանիք սոցիալական փաթեթի տեսքով կստանա մթերային զամբյուղ և դեղորայք

Աջարիայում 7 000-ից ավել ընտանիք սոցիալական փաթեթի տեսքով կստանա մթերային զամբյուղ և դեղորայք, ինչպես նաև կվերանայվի ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը և այն առավելագույնս կբաշխվի սոցիալական հարցերի վրա, այս մասին այսօր Աջարիայի կառավարության նիստում հայտարարել է Թոռնիկե Ռիժվաձեն:

«Նախատեսվում է տրամադրել նաև դեղամիջոցներ: Ես կցանկանայի ֆինանսների նախարարին խնդրել, դա կազմակերպել բյուջեում հնարավորինս շուտ, ինչպես նաև խնդրում եմ ինքնակառավարման մարմիննեիրն հնարավորինս ներգրավվել դեղերի բաժանման հարցում»,- հայտարարել է Թոռնիկե Ռիժվաձեն:

Ռիժվաձեի հայտարարությամբ, նոր տարվա համար նախատեսված միջոցառումները պետք է վերանայվեն, իսկ գումարը հնարավորինս բաշխվի բնակչության սոցիալական օգնությանը:

«Հիմա շքեղ տաշփանդուրիի ժամանակը չէ, և ես խնդրում եմ բոլորին դա հաշվի առնել», – հայտարարել է Թոռնիկե Ռիխվաձեն:

Աջարիայի կառավարության նիստում ասվեց նաև, որ բոլոր վարձակալների համար, ովքեր գործող պայմանագրեր ունեն Աջարիայի կառավարության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության կամ ենթաբաժինների հետ, վարձավճարը հետաձգվում է: Հարկերը կհետաձգվեն երեք ամսով: Խոփայի շուկայում աշխատող առևտրականներինը նույնպես:

Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ, արտոնություններից կօգտվեն նաև ցիտրուս արտահանող ընկերությունները: