Աֆղանստանում զինված մարդիկ հարձակվել են Save the Children իրավապաշտպան կազմակերության գրասենյակի վրա
Աֆղանստանում զինված մարդիկ հարձակվել են Save the Children իրավապաշտպան կազմակերության գրասենյակի վրա

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում 11 մարդ է տուժել աշխարհում երեխաների իրավունքների պաշտապանությամբ զբաղվող Save the Children միջազգային կազմակերպության գրասենյակի վրա զինված մարդկանց հարձակման հետևանքով, հայտնում է Tolo News հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, չորեքշաբթի առավոտյան մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է շենքի մուտքի մոտ, որից հետո տարածք է ներխուժել զինված մարդկանց խումբը:

Նանգարհարի նահանգապետի խոսքով՝ զինված անձանց և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև  բախումները շարունակվում են:

Իրավապաշտպանների գրասենյակից ոչ հեռու դպրոց կա: Ականատեսները հայտարարում են, որ հրաձգության ժամանակ տեսել են վազքով փախչող երեխաների: Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների աշխատակիցները: