Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի: Տեղեկությունն այս մասին տարածում է Reuters-ը:

Ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլում, կրոնական հավաքի վայրի մոտ: Տեղի մամուլի տեղեկությամբ, ուժային գերատեսչությունները մինչ այժմ չունեն տեղեկություն, թե ով է կանգնած հարձակման հետևում:

Ոստիկանության տեղեկությամբ, հնարավոր է, զոհերի թիվն ավելանա, քանի որ տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորվել է 80 մարդ: