Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 34, վիրավորվել 17 մարդ
Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 34, վիրավորվել 17 մարդ

Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 34, վիրավորվել 17 մարդ: Այս մասին լուրը փոխանցում է «ռոյտերը» (REUTERS): Միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի արևմտյան մասում, Փարահի գավառում:

Տարածված լրատվությամբ, ռումբը գործի է դրվել ավտոմոբիլային ճանապարհի վրա: Տեղական իշխանությունները պնդում են, որ հնարավոր է զոհերի թիվը լինի ավելի մեծ:

Միջադեպի պատասխանատվությունը դեռևս իր վրա ոչ մեկ չի վերցրել, սակայն տարածաշրջանում հաճախ ահաբեկչություններ է կազմակերպում «Թալիբանը»:

Նրանց թիրախը հանդիսանում են կառավարական ուժերը, սակայն հաճախ պայթյունի զոհ են դառնում սովորական քաղաքացիներ: