Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 305 նոր դեպք, ապաքինվել է 949 վարակակիր
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 305 նոր դեպք, ապաքինվել է 949 վարակակիր

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 305 նոր դեպք, ապաքինվել է 949 վարակակիր, մահացել՝ 10 պացիենտ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 6 915 թեստ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 227 696 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 216 720 պացիենտ, մահացել է 3 032 վարակակիր:

Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 7 944: