Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, մահացել է 5 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, մահացել է 5 պացիենտ

Վերջին 24 ժամում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, մահացել է 5 պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 128 պացիենտ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 45 879 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 40 272 պացիենտ, մահացել՝ 635 վարակակիր:

Այժմ երկրում կա կորոնավիրուսի 4 972 ակտիվ դեպք: