Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է 2 783 ադրբեջանցի զինվորական, 100-ից ավելը համարվում է անհետ կորած
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է 2 783 ադրբեջանցի զինվորական, 100-ից ավելը համարվում է անհետ կորած

Ադրբեջանի իշխանությունները տեղեկություններ են հրապարակում Լեռնային Ղարաբաղում ռազմական ուժերի կորուստների մասին:

Ինչպես «Բի Բի Սիի» ռուսալեզու հրատարակությունը գրում է վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի 27-ից հետո, Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհվել է 2 783 ադրբեջանցի զինվորական, ավելի քան 100 զինծառայող համարվում է անհետ կորած:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, ներկայումս բուժում է ստանում 1 245 զինվոր:

Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները զոհերի մասին հաղորդագրություններ չեն տարածել: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդում էր միայն խաղաղ բնակիչների մահվան մասին: