Ադրբեջանի կողմից կիրակի իրականացրած հարձակումը, որքանով գիտենք, արդարացված չէր և այդ մասին զրուցել եմ Ալիևի հետ. Էմանուել Մակրոն
Ադրբեջանի կողմից կիրակի իրականացրած հարձակումը, որքանով գիտենք, արդարացված չէր և այդ մասին զրուցել եմ Ալիևի հետ. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը լուրջ է: Համապատասխան հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:

«Ես արդեն զրուցել եմ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, մենք նրանց կոչ ենք արել դադարեցնել կրակը: Մենք ամբողջությամբ կենտրոնացված ենք: Պահանջում ենք հրադադար առանց նախապայմանների: Ես ցանկանում եմ հստակ ասել, որ կիրակի օրը Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը, որքանով մենք գիտենք, անհիմն էր, և ես այդ մասին խոսել եմ Ալիևի հետ: Նաև ուզում եմ ասել, որ մենք ունենք չճշտված տեղեկություն, որ սիրիացի ջիհադիստ մարտիկները լքել են Գազիանթեփը և միացել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Սա շատ լուրջ հարց է, նոր հանգամանք, որը փոխում է փաստերը»,- ասել է Էմանուել Մակրոնը:

Նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին և «Լե Մոնդ» հրատարակչությանը: Էմանուել Մակրոնի խոսքով, ինքնաթիռներն արդեն պատրաստ են, և տուժած լրագրողները  հնարավորինս շուտ կվերադարձվեն երկիր: