Ադրբեջանի իշխանությունները, այն բանի փոխարեն, որ բնակչությանը կոչ անեն պաշտպանել համավարակաբանական նորմերը, հանդես են գալիս պատերազմական հռետորաբանությամբ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի իշխանությունները, այն բանի փոխարեն, որ բնակչությանը կոչ անեն պաշտպանել համավարակաբանական նորմերը, հանդես են գալիս պատերազմական հռետորաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Հավաստիացնում ենք, որ ոչ մի սադրիչ գործողություն մեր կողմից անպատասխան չի մնա,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նա նշել է, փոխարեն սեփական ժողովրդին կոչ անեն հետևել համավարակաբանական նորմերին, Ադրբեջանի կառավարությունը հանդես է գալիս պատերազմական հռետորաբանությամբ:

«Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս պատերազմական կոչով, կարծես հայատյացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Հավաստիացնում ենք, որ ոչ մի սադրիչ գործողություն մեր կողմից անպատասխան չի մնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությունը սկսվել է երեկ: Ադրբեջանական կողմը հաստատում է երեք զինվորի մահը: Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ նրանք կորուստներ չունեն:

Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններն այսօր հանդես են եկել հայտարարություններով, միմյանց մեղադրելով կրակ բացելու մեջ: