963 քննարկված հայտից, Շվեդիան 2017 թվականին Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չի տվել: Համապատասխան վիճակագրությունը հրապարակել է Շվեդիայի իմիգրացիոն գործակալությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, նախորդ տարի Շվեդիայում ապաստան է խնդրել Վրաստանի 1105 քաղաքացի: Այս ցուցանիշով, Վրաստանից առաջ են ընկնում Սիրիան, Իրաքը, Էրիթրեան և Աֆղանստանը:
Նշենք, որ 2016 թվականին գրանցվել էր 738 դիմում: 1192 քննարկված գործից բավարարվել էր միայն 16-ը:
Եվրամիության խորհրդի այցագրային խմբի հանդիպմանը, որը կայացել է ընթացիկ տարվա հունվարին, Բրյուսելում, Վրաստանի կողմից ապատասան փնտրողների ցուցանիշի ավելացման հարցը բարձրացրել էին Շվեդիան և Իսլանդիան: