2020 թվականին Վրաստանը հնարավոր է դառնա առաջին երկիրը, որը հաջողությամբ հաղթահարել է  հեպատիտ C հիվանդությունը, նրա վերացման տեսանկյունից. Մամուկա Բախտաձե
2020 թվականին Վրաստանը հնարավոր է դառնա առաջին երկիրը, որը հաջողությամբ հաղթահարել է  հեպատիտ C հիվանդությունը, նրա վերացման տեսանկյունից. Մամուկա Բախտաձե

Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ հեպատիտը 21-րդ դարի ամենածանր մարտահրավերն է: Վիրուսային հեպատիտը այնպիսի հիվանդություն է, որի դեմ պայքարը պահանջում է առավելագույն պայքար,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հեպատիտ C-ի դեմ նոր արշավի՝ STOP C -ի մեկարկի հետ կապված միջոցառմանը:

Նրա խոսքով, ցավոք, հեպատիտ C-ն հիվանդություն է, որի նկատմամբ բազմաթիվ երկրներ անպաշտպան են և Վրաստանն էլ դրանց թվում էր:

«2012 թվականին մենք հայտարարեցինք, որ մեր գլխավոր առաջնահերթությունը կլիներ մարդը և առաջին քայլը առողջապահության բյուջեի ավելացումն էր և այդ աճի մեջ առաջին տեղն է զբաղեցրել հեպատիտ C-ի դեմ պայքարը: Սա լուրջ մարտահրավեր է, որն ունի աշխարհը, մեր քայլերը միտված էին այդ մարտահրավերների հաղթահարմանը և առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Վրաստանն այն երկիրն է, որը հաջողությամբ հաղթահարել է դա»,- հայտարարել է վարչապետը:

Նա ամերիկացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել հեպատիտ C-ի բուժմանն անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու համար:

Բախտաձեի խոսքով, այսօր բնակչության մոտ երրորդ մասն անցել է սկրինիգ և բուժման ծրագրին ներգրավված է շուրջ 50 000 մարդ:

«2020 թվականին Վրաստանը հնարավոր է դառնա առաջին երկիրը, որը հաջողությամբ հաղթահարել է  հեպատիտ C հիվանդությունը, նրա վերացման տեսանկյունից»,- նշել է վարչապետը: