2017 թվականի մարտի 28-ից, անայցագրային ռեժիմից օգտվել է ավելի քան 190 000 մարդ
2017 թվականի մարտի 28-ից, անայցագրային ռեժիմից օգտվել է ավելի քան 190 000 մարդ

Եվրամիություն/Շենգենի գոտում անայցագրային ռեժիմի գործարկումից շուտով կանցնի մեկ տարի:

1tv.ge-ն հետաքրքրվել է, Վրաստանի քանի քաղաքացի է այցելել Եվրամիության երկրներ՝ առանց վիզա:

Առաջին ալիքի հարցերին պատասխանել է Վրաստանի խորհրարանի Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան:

Խուլորդավայի տեղեկությամբ, առկա տեղեկությամբ, նախորդ տարվա մարտի 28-ից հետո առանց վիզա տեղաշարժից օգտվել է ավելի քան 190 000 մարդ: Դրա հետ մեկտեղ, 600 դեպք է գրանցվել, երբ Վրաստանի քաղաքացուն չեն թողել մուտք գործել երկիր:

Եվրամիության երկրներից հետընդունման միջոցով Վրաստան են վերադարձել ավելի քան 2000 քաղաքացու: Սա վերջին մեկ տարվա տվյալներն են՝ 2017 թվականի հունվարից՝ մինչև 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածը: