Բլումբերգի առևտրական հարթակում շարունակվում է լարիի ամրապնդումը
Բլումբերգի առևտրական հարթակում շարունակվում է լարիի ամրապնդումը

Բլումբերգի առևտրական հարթակում շարունակվում է լարիի ամրապնդումը: Առավոտյան առքուվաճառքը դոլարի հանդեպ բացվել էր 2.9750 կուրսով, իսկ այս պահին 1 դոլարի արժեքը 2.95 լարի է:

Վրաստանի արտարժույթի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում է 2.93-2.95 լարիով:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ նկատվում է լարիի ամրապնդում: Մայիսի 29-ից հետո ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ իր դիրքը բարելավել է 22 թեթրիով:

Միևնույն ժամանակ, ըստ Ազգային բանկի, այսօր 1 ԱՄՆ դոլարը արժե 2.9841 լարի: