Համոզված եմ, որ վերջնական արդյունքում լարիի արժեքը կպահպանվի. Իրակլի Կոբախիձե

13:16, 21.05.2019

Խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ազգային արժույթի կայունությունը պահպանվելու է:

Իրակլի Կոբախիձեն արձագանքել է դոլարի հանդեպ լարիի արժեքի անկմանը և հայտարարել, որ դա շատ վատ է:

«Մեզ անհրաժեշտ է ստանալ հավելյալ լրատվություն Վրաստանի ազգային բանկից և կառավարությունից, որից հետո մեզ կհաջողվի անել կոնկրետ հայտարարություններ: Համոզված եմ, որ վերջնական արդյունքում լարիի արժեքը կպահպանվի»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ