Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում օրինական կարգավիճակ ստանալու մասին
Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում օրինական կարգավիճակ ստանալու մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իրեն Ուկրաինայի տարածքում օրինական կեցության մասին փաստաթուղթ տրամադրելու մասին, որը երաշխիք է, որ նրան չեն կարող երկրից արտահանձնել առանց դատարանի որոշման:

Իր ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է տեղեկանքի լուսանկարը, որը նրա անունով տվել է Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության վաչությունը: Փաստաթուղթը տրվել է հոկտեմբերի 31-ին, ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 1-ը: