Ոչկառավարական կազմակերպությունների տվյալներով Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմը բոլորից շատ խախտում են Թբիլիսեցիները և Իմերեթիի տարածաշրջանի բնակիչները
Ոչկառավարական կազմակերպությունների տվյալներով Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմը բոլորից շատ խախտում են Թբիլիսեցիները և Իմերեթիի տարածաշրջանի բնակիչները

Թբիլիսին և Իմերեթին այն շրջաններն են, որտեղ բարձր է այն մարդկանց քանակը, ովքեր խախտել են Եվրամիության հետ առանց այցեգրի ռեժիմի պայմանները,- այս մասին լրագրողներին է հայտնել «Սիդա» ոչկառավարական կազմակերպության տնօրեն Զվիադ Դեվդարիանին:

Նա խոսել է անայցագրային ռեժիմի հաստատումից 7 ամիս անց ներկայացված վիճակագրության մասին և նշել, որ անայցագրային ռեժիմից  օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն տվյալները տագնապալի են:

Դեվդարիանին նշել է, որ բնակչությունը պետք է հասկանա, որ Եվրոպայում մնալով և ռեժիմը խախտելով մեծ վնաս է հասցվում ինչպես իրենց, այնպես էլ Վրաստանին: